Մայրենի

  1. ը ներկայացրո´ւ անսպասելի և անսովոր:

Օրինակ՝ Յանան պարեց – Յանան գլխիվայր պարեց:

Ձուկը լողաց:Ձուկը ցամաքում լողաց:

Ծառը կռացավ: Ծառը կոացավ և օղակ դարձավ:

  • Մտածի´ր անսպասելի սկիզբ և ամբողջացրո´ւ նախադասության միտքը:

ա)  Շնիկը խոսեց , և  Սիլվին շնիկին կերակրեց:

բ) Աթոռը տեղից բարձրացավ  և իր պարով բոլորին հիացրեց;

դ)  Տերևները երկինքը լուսավորեցին իսկ արևը մայր մտավ , իսկ արևը մայր մտավ:

  • Արևի անունից խնդրանք գրի´ր աստղերին, չմոռանաս ճիշտ կետադրել:

Խնդրում եմ,գոնե մեկ անգամ էլ նձ շրջապատեք:

  • Քո սիրելի հեքիաթի հերոսին այնպես նկարագրի՛ր, որ հասկանամ՝ ում մասին է խոսքը:

Իմ սիրելի հեքիաթի հերոսի մազերը կարմիր են,պոչ ունի ,աչքերը կապույտ են:Ինքը  միշտ ուղում է ցամաք դուրս  գալ, բայց հայրն արգելում է:

  • Տրված բառերը դարձրո՛ւ բայեր:

Երգ-երգել

Վազք-վազել

Խոսք-խոսել

Պար-պարել

Նվագ-նվագել

  • Գրի՛ր, թե  ո՞ր դեմքով, ո՞ր թվով և ո՞ր ժամանակով են արտահայտված:

Վազում ենք-  առաջին դեմք,հոգնակի թիվ,ներկա ժամանակ

Խոսում էին- երրորդ դեմք,հոգնակի թիվ,անցյալ ժամանակ

Երգում եմ-առաջին դեմք,եզակի թիվ,ներկա ժամանակ:

  • Լրացրո´ւ բաց թողնված տառերը

Նրբակազմ, նրբերշիկ, շաբաթ, պատշգամբ, սթափվել, ուրբաթ, թանկագին, ձայնակցել, չօգնել, սերկևիլ, պատարագ, Բագրատ, չմուշկ, կրունկ, հոգատար, բարեհոգի, ձագար, հոգնակի, բացականչություն, մարդիկ,  ձգտում

Մաթեմատիկա

  1. Կատարի՛ր բաժանումը

147։3=49

14280։14=1020

5400։12=450

18360։18=1020

 48240։24=2010

10836։36=301

2163։21=103

25750։25=1030

2170։35=62

58500։25=2340

7310։34=215

11550։55=210 

555։111=5

615։123=5

2772։231=12

6231։201=31

1806։301=6

1024։256=4

  • Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

50 : 10 + 9 x 5 =50

60 : 10 + 8 x 8 =70

49 : 7 + 9 x 7 =70

45 + (9 x 5 ) =90

54 : (27 : 3 ) =6

18 + (4 x 8 ) = 50

16 : 4: 2 =2

  • : 2 : 5 =2

40 x  2 : 10 =8

4 x 5x 3 =60

  • x 2 x 4 =72

3 x 5 x 2 =30

  • Լուծի՛ր խնդիրները:

Էվան ուներ 5080 դրամ: 200 դրամով քույրիկի համար մազակալ գնեց: Ինչքա՞ն գումար մնաց Էվայի մոտ:

Լուծում՝

5080-200=4880

Պատասխան՝4880 դրամ:

Ծառատունկի ժամանակ դպրոցականները տնկեցին 9088 ծիրանենի և  5 անգամ շատ խնձորենի: Ընդամենը քանի՞ ծառ տնկեցին դպրոցականները:

Լուծում

1)9088.5=45440

2)9088+45440=54528

Պատ.՝54528 ծառ:

Գրիչն արժե 7030 դրամ, մատիտը գրիչից 1035 դրամով թանկ է: Ռետինն արժե այնքան, որքան գրիչը, իսկ սրիչը  ռետինից 208 դրամով թանկ է: Որքա՞ն գումար է հարկավոր 2 սրիչ գնելու համար:

Լուծում

1)7030+208=7238

2)7238.2=14476

Պատ.՝14476դրամ:

Պատմի՛ր 7354 թվի մասին:

  • Թիվը գրի՛ր 7354 տառերով:Յոթ հազար երեք հարյուր հիսուն չորս:
  •  
  • 7354-ն ունի 7հազարյակ 3հարյուրյակ   5տասնյակ 4 միավոր
  • Հարևան թվերն են՝7353,7355
  • Հաջորդող թիվն է՝7355
  • Նախորդող թիվն է՝7353
  • Մեծացրո՛ւ  5-ով:7354+5=7359
  • Մեծացրո՛ւ 9820-ով:7354+9820=17174
  • Մեծացրո՛ւ 9000-ով:7354+9000=16354
  • Մեծացրո՛ւ 1232-ով:7354+1232=8586
  • Մեծացրո՛ւ 1008-ով:7354+1008=8362
  • Մեծացրո՛ւ 2037-ով:7354+2037=9391
  • Փոքրացրո՛ւ 3-ով:7354-3=7351
  • Փոքրացրո՛ւ 920-ով:7354-920=6434
  • Փոքրացրո՛ւ 122-ով:7354-122=7232
  • Փոքրացրո՛ւ 6-ով:7354-6=7348
  • Փոքրացրո՛ւ 19-ով:7354-19=7335

Անմահական երիցուկը

Մի փոքրիկ քաղաքում, որը նույնիսկ անուն չուներ, մի փոքրիկ այգի կար։ Այդ այգում մի գեղեցիկ ալ կարմիր վարդ էր աճում։ Իսկ վարդից ոչ շատ հեռու մի անպաշտպան երիցուկ էր աճել։ Այն նոր-նոր էր ծաղկել ու նրա դեռ չամրացած ծաղկաթերթերը սովորական սպիտակ գույն ունեին։ Երիցուկին բազմաթիվ դաշտային ծաղիկներ էին շրջապատում։ Բայց նրան ոչինչ չէր ուրախացնում։ Նրա փոքրիկ դեղին գլխիկում միայն մի երազանք էր անընդհատ պտտվում՝ դառնալ գեղեցիկ, արտասովոր մի ծաղիկ։Երիցուկը հիացմունքով էր նայում միշտ խնամված վարդին։ Երբ երաշտ էր լինում, տերը ջրում էր վարդը, երբ հորդ անձրևներ էին լինում, վարդին ծածկում էին, ու ոչ մի ավելորդ կաթիլ չէր թրջում նուրբ ծաղկի թավշյա թերթիկները։
«Ի՜նչ լավ է նա ապրում,- մտածում էր երիցուկը։- Երնեկ ես լինեի նրա փոխարեն», – չէր դադարում երազել դեղին գլխիկով ու սպիտակ երկար ծաղկաթերթերով ծաղիկը, որն ասես թիթեռ լիներ։
Բայց ահա մի անգամ ճանապարհով մի փոքրիկ երեխա էր զբոսնում։ Նա տեսավ երիցուկին ու հիացած ասաց. «Ի՜նչ գեղեցիկ ծաղիկ է…»
Երիցուկը սկզբում չհասկացավ այդ բառերի իմաստը, չէ՞ որ մինչ այդ նա ինքն իրեն տգեղ բույս էր համարել։ Բայց փոքրիկը լուսավորեց երիցուկին, ու սպիտակ գեղեցուհին հասկացավ, որ ինքն էլ է շատ գեղեցիկ ու գնահատված:

Առաջադրանքներ


1. Տեքստից դուրս գրիր 10-ական գոյական, ածական,գործողություն ցույց տվող բառեր։

ծաղիկ կարմիր աճում էր

ալ ծաղկել էր

մարդ փոքրիկ շրջապատում էին

ճանապարհ

երիցուկ բազմաթիվ պտտվում էր

վարդ դաշտային նայում էր

քաղաք գեղեցիկ ջրում էր

երեխա արտասովոր ծածկում էին

այգի

կաթիլ դեղին ապրում է

թիթեռ թավշա զբոսնում էր

սպիտակ լուսավորեց
2. Գրիր տրված բառերի հոմանիշները

Կապույտ-կապտագույն

Ճանապարհ-ուղի

Գեղեցիկ-սիրուն

Ծաղկաշղթա-դրասանգ

Յասաման-եղրևանի

Համր-մունջ

Երկմտել-տարակուսել

Թագուհի-բամբիշ

Ապաշնորհ-անշնորհք

3.հորինի՛ր   պատմության ավարտը։

Համբարձման ծես

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։

Զատկից ուղիղ 40 օր հետո նշվում է Համբարձման տոնը, որը ժողովուրդն անվանում է նաև Վիճակի կամ Կաթնապուրի տոն: Հարությունից հետո Քրիստոս ուղիղ 40 օր շրջեց երկրի վրա և 40-րդ օրը իր առաքյալներին պատգամներ տալով՝ համբարձվեց երկինք․ «Եվ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19):

Սերտորեն կապված լինելով Սուրբ Զատկի հետ՝ Համբարձման տոնը դասվում է Հայ Առաքելական Եկեղեցու շարժական տոների շարքին, որը յուրաքանչյուր տարի նշվում է տարբեր օրերի։

Եկեղեցական հանդիսություններից հետո տարածված էր տոնը շարունակել՝ հետևելով ժողովրդական ավանդույթներին։ Յուրօրինակ և , անշուշտ, չափազանց հետաքրքիր են տոնը նշելու կերպերը հայոց տարբեր գավառներում, սակայն յուրաքանչյուր քրիստոնյայի հոգևոր պարտքն է մի կողմ թողնելով յուրաքանչյուր բան՝ առաջնահերթ հասկանալ տոնի հոգևոր խորհուրդը`առ այն, որ մեր տեր Հիսուս Քրիստոս մեր փոխարեն խաչվեց, այնուհետև հաղթելով մահվանը՝ հարություն առավ և 40 օր հետո համբարձվեց երկինք մեզնից յուրաքանչյուրին նվիրելով անմահության բերկրանքը:

Տոնի ընթացքում խստորեն կանոնակարգված էր ժողովրդական հանդիսությունների հերթականկանությունը: Չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի`վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր «Վիճակ»: Նույն չորեքշաբթի օրը կանայք, ի պատիվ «ծաղկամոր»,  խուսափում էին բազում աշխատանքներից՝ հույս ունենալով, որ նա հեռու կպահի իրենց երեխաներին «ծաղիկ» և «կարմրուկ» հիվանդություններից:

Այս ամենը կապված է մի շատ հետաքրքիր ավանդության հետ, որի համաձայն Ծաղկամայրը Վարվառե անունով կույս է, որին քրիստոնեությունը ընդունելու պատճառով հետապնդել է իր կռապաշտ հայրը, և նա, Արևմտյան Հայաստանից փախչելով, եկել հասել է մինչև Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռը, այնուհետև թաքնվել նրա այրերից մեկում: Սակայն աղջկա հետքերով գնացած հայրը շրջակայքում իրենց ոչխարները արածող հովիվների մատնությամբ հասել է աղջկան և հուսահատ Վարվառեն նահատակվելուց առաջ խնդրել է Աստծուն, որպեսզի ծաղիկ և կարմրուկ հիվանդություն ունեցող մանուկներն իր անունով բժշկվեն: Աստված կատարել է նրա խնդրանքը, և Վարվառեին աղոթող մայրերի զավակները ազատվել են այս հիվանդությունից: Միաժամանակ Վարվառեն անիծել է իր տեղը մատնած հովիվներին և սրանք իրենց ոչխարների հետ մեկտեղ քարացել են: Առ այսօր աշտարակցիները ցույց են տալիս այդ քարերը, ինչպես նաև Համբարձման չորեքշաբթի-հինգշաբթի օրերը Արայի լեռան շրջակայքի ժողովուրդը հավաքվում է այստեղ մեծ ուխտի:

Համբարձման տոնը նշելու յուրօրինակ սովորույթներ և ավանդույթներ կան նաև հայոց այլ գավառներում, ինչպիսիք են օրինակ`Բասենը, Քեսապը, Շիրակը և այլն: Համբարձման գիշերվա վերաբերյալ ամենուր տարածված էր նաև Լեյլիի և Մեջլունի հանդիպման առասպելը: Լեյլին և Մեջլունը ծնողների պատճառով իրենց մուրազին չհասած սիրահար զույգ էին, որոնք խնդրում էին Աստծուն իրենց աստղ դարձնել և իր մոտ վերև տանել: Աստված կատարում է նրանց խնդրանքը, և տարին մեկ անգամ՝ Համբարձման գիշերը, այդ աստղերը երկնակամարի տարբեր կողմերից միանում են, ջերմ համբույրով գրկախառնվում, այնուհետև դարձյալ վերադառնում իրենց տեղերը: Եվ հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ այդ համբույրին ականատես եղած բոլոր մարդկանց իղձերը անպայմանորեն իրականություն կդառնան:

Հարկ է նշել, որ Համբարձման տոնի կարևոր և անբաժան մասն էին կազմում նաև պարերգերը, որոնք հիմնականում տարբեր ազգագավառներում տարբեր էին:

Մայրենի

  1. 1.    Պարզ և բարդ բառերը գրի՛ր առանձին սյունակներում:

Ատամնաբույժ, բարեկիրթ, գինի, բերդ, գիշերազգեստ, գրատուն, նուրբ, ծուխ, եղբայր, գրավաճառ:

ՊարզԲարդ
գինի, բերդ, նուրբ, ծուխ, եղբայրԱտամնաբույժ, բարեկիրթ, գիշերազգեստ, գրատուն, գրավաճառ
  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:

Թախծել – տխրել                        Վճիտ – պարզ                        

Քնել – ննջել                                  գեղանի– սիրուն                        

Պայծառ – լուսավոր                    սպիտակ– ճերմակ                        

  • Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Գնել – վաճառել                                                բարեկամ – թշնամի                     Երիտասարդ –ծեր                                            լուսաբաց – մայրամուտ

Գտնել – կորցնել                                            Գիշեր – ցերեկ

Ավարտի՛ր  նախադասությունները:

Երբ պարտեզի վրա տարածվում են արևի առաջին ճառագայթները, երևում են ծառերի վրա հասունացած մրգերը:

Երբեմն ես մտածում եմ, որ այս աշխարհը շատ անհետաքրքիր կլիներ առանց երեխաների :

  • Միացրո՛ւ առածների սկիզբն ու վերջը:

Երկաթը տաք-տաք կծեծեն:                                                      

Ուրիշի համար փոս փորողը ինքը կընկնի մեջը:                

Ճտերը աշնանն են հաշվում:                                                     

Մի ձեռքով երկու ձմերուկ չես բռնի:

  • Կազմի՛ր բայեր տրված գոյականներից:

Հաշիվ – հաշվել, սղոց – սղոցել, գիշեր – գիշերել, շղթա – շղթայել, պատվեր – պատվիրել, վաստակ – վաստակել, սոսինձ – սոսնձել, զրույց – զրուցել, կռիվ – կռվել, շող – շողալ, ժպիտ-ժպտալ, օրոր – օրորել, սուտ – ստել, կազմ – կազմել, կերակուր – կերակրել, կառույց – կառուցել, վճար – վճարել, վճիռ – վճռել, նվեր – նվիրել, շունչ – շնչել:

  • Գտի՛ր տրված բայերի հոմանիշները:

Զարթնել – արթնանալ                                

Վերջացնել – ավարտել                   

վճռել  – որոշել                            

կարգադրել – հրամայել

թոշնել – թառամել                        

բարևել – ողջունել               

գունատվել – սփրթնել                               

ունկնդրել – լսել

փնտրել – որոնել                             

կարդալ – ընթերցել                       

ստել – խաբել                                              

ուսանել – սովորել

մտաբերել – հիշել                         

ցատկոտել – թռչկոտել           

խմել – ըմպել                                            

փսփսալ – շշնջալ   

  • Գոյականներից կազմի՛ր բայեր:

Թերթ – թերթել, տունկ – տնկել, դող – դողալ,  ընծա – ընծայել, հավատ – հավատալ, դաստիարակ – դաստիարակել, ապացույց – ապացուցել, խայթ – խայթել, նինջ – ննջալ, պտույտ – պտտվել, ժառանգ – ժառանգել:

Արտասովոր եղջերուն

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունծհաուզենի արկածները» գրքից)

Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:

Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը:

Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:

Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:

Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է:

Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և ես հրացանս բալի կորիզով լցրի: Այո՛, այո՛, մի ծիծաղեք: Հրացանս լցրի սովորական կորիզով:

Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:

Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվեց: Մի վայրկյանում նա անհետացավ թավ անտառում: Ես շատ ափսոսացի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռիցս բաց թողի: Մի տարի հետո ես նորից որսի էի գնացել: Իհարկե, այդ ժամանակ ես բալի կորիզի պատմությունը բոլորովին մոռացել էի:

Ինչպե՜ս զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝ պոզերի արանքին մի մեծ բալենի: Հավատացեք, որ շատ հրաշալի էր. ամրակազմ եղջերու՝ գլխին մի մեծ ծառ:

Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը բուսնել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա:

Այս անգամ գնդակի պակասություն չունեի: Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:

Այդպիսով, մի զարկից միանգամից ստացա և՛ տապակած միս, և՛ բալի կոմպոտ, որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով:

Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ էլ կյանքումս չեմ կերել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ գտի՛ր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Հրաշք – արտասովոր

Ճանապարհ – ուղի

Իսկույն -անմիջապես

Ամուր  -պինդ

Բուսնել -աճել

Խոշոր –ծավալով մեծ

  1. Առանձնացրո՛ւ եղջերվին նկարագրող նախադասությունը:

Ամրակազմ,գեղեցիկ,ճյուղավոր պոզերով  մի եղջերու:

  1. Եղջերվի մասին 5-7 փաստ առանձնացրո՛ւ և որևէ ձևով (ռադիոնյութ, տեսանյութ, սալիկահանդես) ներկայացրո՛ւ բլոգումդ:
  2. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:

Հրացանը, թափահարեց, եղջերուն, թնդաց, բայց, միայն, գլուխը:

Հրացանը թնդաց,բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:

Նշան, անկենդան, բռնեցի, գետնին, արձակեցի, և, եղջերուն, ընկավ:

Նշան բռնեցի,արձակեցի և անկենդան եղջերուն գետնին ընկավ:

  1. Ի՞նչ ես  կարծում, որսորդությունը, կենդանիներին սպանելը լա՞վ բան է:

Ես կարծում եմ,որ որսորդությունը,կենդանիներին սպանելը շատ վատ բան է:

  1. Շարունակի՛ր հորինել:

Մի օր արթնացա ու տեսա, որ մահճակալս թռել ու անտառի դիմաց է ինձ կանգնեցրել քանի որ անտառում շատ կենդանիներ կային,ես մահճակալիս հետ միասին թռա ծառին:Բայց կենդանիները ծառի տակին համբերատար ինձ էին սպասում:Այստեղ ինձ օգնության եկավ մի ուղղաթիռ,որն անփորձանք ինձ տուն հասցրեց:

Մաթեմատիկա

Պատմի՛ր  678 թվի մասին

Թիվը գրի՛ր տառերով:Վեց հարյուր յոթանասունութ

678-ն ունի  6 հարյուրյակ  7 տասնյակ  8 միավոր

Հարևան թվերն են՝677,679

Հաջորդող թիվն է՝679

Նախորդող թիվն է՝677

Մեծացրո՛ւ  3-ով:678+3=681

Մեծացրո՛ւ 20-ով:678+20=698

Մեծացրո՛ւ 200-ով:678+200=878

Փոքրացրո՛ւ 7-ով:678-7=671

Փոքրացրո՛ւ 50-ով:678-50=628

Փոքրացրո՛ւ 500-ով:678-500=178

Կլորացրո՛ւ մինչև մոտակա տասնյակը:680

Կլորացրո՛ւ մինչև մոտակա հարյուրյակը:700

846-ի թվանշաններով կազմի՛ր եռանիշ թվեր:468,684,864,486,648

Կազմածդ թվերը դասավորի՛ր նվազման կարգով:864,846,684,648,486,468

Այդ թվերից կապույտով նշի՛ր կենտ թվերը:

1-100 թվերը գրելիս քանի՞ անգամ պետք է օգտագործես 5 թվանշանը:

Պատ.11 անգամ:

Ո՞ր միրգն է ամենից թեթևը:

Պատ՝.Նարինջը:

 Ժամը քանի՞սն է:

Ժամը քանի՞սը կլինի երկու ժամ հետո:12:10

Ժամը քանի՞սը կլինի հինգ ժամ հետո:15:10

Ժամը քանի՞սը կլինի 5 րոպե հետո հետո:10:15

Ժամը քանի՞սը կլինի 30 րոպե հետո:10:40

Ժամը քանի՞սը կլինի 2 ժամ 15 րոպե հետո:12:25

Ժամը քանի՞սն էր 2 ժամ առաջ:8:10

Ժամը քանի՞սն էր 4 ժամ առաջ:6:10

Ժամը քանի՞սն էր 5 րոպե առաջ:10:05

Ժամը քանի՞սն էր 20 րոպե առաջ:9:50

Ժամը քանի՞սն էր 3 ժամ 10 րոպե առաջ:7:00

Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

600 + 8 =608       950 – 50 =900              

400 + 40 =440     560  – 400 =160

920 + 30 =950     270 – 40 =230

420 + 8 =428       380 – 120 =260

452 + 21 =473     351 – 20 =331

624 + 135 =759      647 – 25 =622

743 + 31 =774     857 – 105 =752

Հաշվի՛ր:

184:4=46                 460:46=10

120:4=30                374:34=11

196:4=49                  76:38=2

140:70=2                   243:9=27      

450:50= 9                    99:9=11

94:47= 2                     222:37=6

477:159=3                  301:43=7

Բոլոր հրաշալի սխալները

Վիլյամ Սարոյան

(հատված)

Յուլիսիս Մաքոլին և աշխարհում նրա լավագույն ընկերը՝ Լայոնել Քեբոտը՝ Մեծն Լայոնելը, մտան Մաքոլիների խոհանոցը։ Բոլորովին չպետք է կասկածել այս բարեկամության վրա, թեև Լայոնելը ամբողջ վեց տարով Յուլիսիսից մեծ է։ Նրանք միասին էին ման գալիս և միշտ իրար հետ էին լինում, ինչպես անում են լավագույն բարեկամները՝ այսինքն հանգիստ ու անհոգ, առանց նույնիսկ իրար հետ խոսելու կարիք զգալու։

– Միսիս Մաքոլի,- ասաց Լայոնելը,- ես եկա հարցնելու՝ կարո՞ղ է Յուլիսիսը ինձ հետ հանրային գրադարան գալ։ Քրոջս՝ Լիլիանի գիրքը պետք է փոխեմ։

–  Շատ լավ, Լայոնել,- ասաց միսիս Մաքոլին,- բայց ինչո՞ւ դու մյուսների հետ չես, ինչո՞ւ Օգիի, Ալֆի, Շեկի և մյուս տղաների հետ չես խաղում։

– Նրանք,- սկսեց Լայոնելը և հանկարծ կանգ առավ շփոթված ու ամոթահար։ Մի րոպե հետո նա նորից սկսեց։ – Նրանք ինձ վռնդեցին,- ասաց նա,- նրանք ինձ չեն սիրում, որովհետև ես հիմար եմ։ – Նա նորից լռեց և նայեց իր լավագույն ընկերոջ մորը։ – Ես հիմար չեմ, չէ՞, միսիս Մաքոլի։

– Ոչ, Լայոնել, դու հիմար չես,- ասաց միսիս Մաքոլին, – դու մեր թաղի ամենալավ տղան ես։ Բայց մի նեղացիր մյուս տղաներից, որովհետև նրանք նույնպես հրաշալի տղաներ են։

– Չեմ նեղանում, – ասաց Լայոնելը, – ես նրանց բոլորին էլ սիրում եմ։ Սակայն ամեն անգամ, երբ խաղի ընթացքում մի փոքր սխալ եմ անում, նրանք ինձ վռնդում են, նրանք ինձ նույնիսկ հայհոյում են, միսիս Մաքոլի։ Անգամ իմ ամենափոքր սխալի համար նրանք բարկանամ են վրաս։ «Բավական է, Լայոնել», ասում են նրանք։ Եվ հենց որ այդպես են ասում, ես հասկանում եմ, որ իմ հեռանալու ժամանակն է։ Երբեմն ես նույնիսկ հինգ րոպե չեմ դիմանում։ Երբեմն ես սխալ եմ թույլ տալիս խաղի հենց սկզբից։ Եվ նրանք անմիջապես ասում են. «Հերիք է, Լայոնել»։ Ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչ սխալ եմ արել, ի՞նչ պետք է անեմ։ Ես ուզում եմ իմանալ իմ սխալը, բայց ոչ ոք ինձ չի բացատրում։ Ամեն շաբաթ նրանք ինձ վռնդում են։ Յուլիսիսը միակն է, որ չի լքում ինձ։ Իմ միակ խաղընկերը նա է։ Բայց մի օր նրանք պիտի զղջան։ Կգա ժամանակ, երբ նրանք ինձ մոտ կգան, որ օգնեմ իրենց, այո, միսիս Մաքոլի, ես անպայման պիտի օգնեմ նրանց, և այդ ժամանակ նրանք պիտի զղջան, որ միշտ վռնդել են ինձ։ Մի քիչ ջուր կտա՞ք։

– Խնդրեմ, Լայոնել,- ասաց միսիս Մաքոլին և տղային մի բաժակ ջուր տվեց, որը նա ագահորեն խմեց։ Խմելիս նա այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։

Լայոնելը դարձավ ընկերոջը։

– Դու ջուր չե՞ս ուզում, Յուլիսիս,- հարցրեց նա։

Յուլիսիսը գլխով արեց, և միսիս Մաքոլին մի բաժակ էլ նրան տվեց։ Երբ նա խմեց ջուրը, Լայոնելն ասաց.

– Այժմ կարո՞ղ ենք հանրային գրադարան գնալ, միսիս Մաքոլի։

Երկու ընկերները տնից դուրս եկան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով ինչո՞ւ էին Յուլիսիս Մաքոլին և Լայոնել Քեբոտը աշխարհի լավագույն ընկերները:

Նրանք աշխարհի լավագույն ընկերներն էին,որովհետև միշտ իրար հետ էին և առանց խոսքերի իրար հասկանում էին:

  • Ի՞նչ է սխալը: Ինչպիսի՞ սխալներ են լինում:

Սխալն այն է,երբ ինչ-որ մի բան սխալ ես անում:

Լինում են փոքր և անուղղելի խալներ:

  • Ի՞նչ էր պատրաստվում անել Լայոնել Քեբոտը, որպեսզի իրեն խաղից վռնդող ու նեղացնող տղաները զղջան:

Լայոնելը պատրաստվում էր իրեն խաղից վենդող ու նեղացնող տղաներին  օգնել, որպեսզի նրանք զղջային նրան:

  • Փորձի՛ր բացատրել այս հատվածը:

Լայոնելը խմելիս այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։

Նշանակում է,որ Լայոնելը ջուրը շատ հաճույքով էր խմում:

  • Ի՞նչ սխալ ես թույլ տվել, որի համար զղջացել ես:

Մի անգամ ես գիշերը արթնացել եմ, խաղացել համակարգիչով և բարկացրել ծնողն

Մաթեմատիկա

 Օգտվելով գնացուցակից՝ կատարի՛ր գնումներ:

բանջարեղենըմեկ հատի արժեքը
բազուկ330 դրամ
գազար290 դրամ
լոլիկ750 դրամ
վարունգ940 դրամ
դդմիկ620 դրամ
  • Որքա՞ն գումար է հարկավոր 1 դդմիկ, 1 լոլիկ և 1 վարունգ գնելու համար:

Լուծում

620+750+940=2310

Պատ՝2310դրամ:

Continue reading