Петрик и ваза

Маленького Петрика мама оставила дома, а сама пошла в булочную. Петрик подошёл к окну. На окне стояла ваза. Большая разноцветная бабочка села на край вазы. Петрику захотелось поймать бабочку. Он размахнулся… и ударил по вазе. Ваза упала и разбилась. Петрик испугался: «Что теперь будет? Что скажет мама?». Мальчик собрал осколки, отнёс на огород и закопал их в землю маленькой лопаточкой. Потом сел у окна и стал ждать маму. Только мама открыла дверь, Петрик подбежал к ней и сказал: — Мама, это ведь не я разбил вазу, не я отнёс осколки на огород и закопал их там маленькой лопаточкой. В глазах мамы Петрик почувствовал тревогу. — Кто же разбил вазу? — спросила мама. — Бабочка … — тихо ответил Петрик. Мама удивилась. — Как бабочка разбила вазу — понятно… — сказала она. — Но как она отнесла осколки на огород и там закопала — это я понять не могу! Петрик посмотрел на маму и заплакал.

1.Вопросы

1. Как Петрик разбил вазу?

Петрик захотел поймать бабочку, которая стояла на вазе.

2. Что он сказал маме?

Он сказал маме, что не он, а бабочка разбила вазу .

3. Чему удивилась мама?

Мама удивилась тому, как бабочка сама закапала в огороде вазу.

4. Почему Петрик заплакал?

Петрик заплакал, потому что соврал маме.

5. В чем смысл этого текста?

Смысл в том что всегда нужно быть честным.

2. Соберите пословицы и запишите их.
У лжи                                                      не стоит одной правды.

Один раз солгал                                   короткие ноги.

Тысяча неправд                                  навсегда лгуном стал.

У лжи  короткие ноги.

Один раз солгал, навсегда лгуном стал.

Тысяча неправд короткие ноги.

3. Составьте из данных слов предложения и запишите.
а) принесли, с картинками, книгу, Мальчики, Борису;

Мальчики принесли Борису книгу с картинками.
б) поедает, мышей, Сова, много;

Сова поедает много мышей.
в) слушать, Внуки, сказки, бабушкины, любят;

Внуки любят слушать бабушкины сказки.
г) в тёплые, Зимой, улетают, страны, птицы;

Зимой птицы улетают в теплые страны.

4.Впишите в текст сказки слова. 
Жила-был девочка . Её звали Анюта . Училась она в школе . А школа была далеко-далеко, за лесом. Вот взяла она портфель и пошла в школу. Шла-шла, и вдруг встретила зайчика. Испугался зайчик и спрятался под дерево.
— Не бойся меня, маленький, — сказала она. — Пойдём со мной. Будем вместе
учиться. Обрадовался зайчик и поскакал рядом.

Իմ բնակավայրը, իմ թաղամասը. Երևան 2805

Եթե ես ասեմ, որ ապրում եմ 2805 ամյա քաղաքում, շատ օտարերկրացիների համար զարմանալի ու մի քիչ էլ անհավանական կթվա: Բայց դա այդպես է:

Ես ապրում եմ Երևանում, Կենտրոն թաղամասում, իսկ ավելի կոնկրետ Երվանդ Քոչար փողոցում: Մեր թաղամասը շատ լավն է, բայց իմ դպրոցից բավականին հեռու է: Ավտոմեքենայով մոտ երեսուն րոպե է տևում մինչև դպրոց հասնելը: Բայց հոգ չէ, քանի որ դպրոցի ճանապարհը տեսարժան վայրերով լի է: Մեր բակից դուրս ենք գալիս, անցնում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարի կողքով, անցնում Ռոսիա կինոթատրոնի մոտով, հասնում կրկես: Այնուհետև անցնում ենք Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կողքով, Երևանի քաղաքապետարանի, գինու գործարանի մոտով ու հասնում Հաղթանակի կամուրջ: Կամուրջի վրայով անցնելիս անպայման նայում եմ ձախ, ու եթե անամպ ու պարզ օր է լինում, տեսնում եմ Արարատի ձյունաճերմակ գագաթը: Աջ կողմում երևում է Սուրբ Սարգիս եկեղեցին, իսկ առջևում Երևանի կոնյակի գործարանն է: Հետո Ադմիրալ Իսակովի լայն ու ընդարձակ պողոտան մեզ հասցնում է Հարավ-Արևմտյան թաղամաս, որտեղ էլ գտնվում է իմ հարազատ դպրոցը:

Մեր շենքը կառուցվել է 1980 թվականին: Հայրիկս դեռ ծնված էլ չի եղել: Բնակչությունն այստեղ խիտ է և հիմնականում երիտասարդ: Տատիկս ասում է, որ հին բնակիչներից քչերն են մնացել: Ժամանակին այստեղ բնակվել են միայն բնիկ երևանցիները, իսկ այժմ կան բնակիչներ Հայաստանի մյուս մարզերից: Մենք ունենք հարևաններ, որոնք մեր ընտանիքի հետ միաժամանակ եկել են բնակվելու մեր շենքում հենց սկզբից: Արդեն քառասուն տարուց ավել մեր ընտանիքները մտերիմ հարևաններ են: Լավ հարևան լինելը շատ պատասխանատու գործ է: Ամեն դժվար պահի առաջինն օգնության է հասնում հենց հարևանը: Դրա համար էլ շատ կարևոր է, որ ուրախությունդ էլ հենց հարևանիդ հետ կիսես առաջինը: Կա մի ժողովրդական ասացվածք. լավ հարևանը լավ բարեկամից լավ է: Ու ես համաձայն եմ այդ մտքի հետ:

Մեր թաղամասը շատ կանաչապատ չէ, բայց փոխարենն ապրում ենք հենց օղակաձև այգու հարևանությամբ, որտեղ շատ են ծառերը: Մեր այգու միջով հոսում է Գետառը: Մի փոքր վերև հայտնի հայ քանդակագործ Երվանդ Քոչարի աշխատանքն է՝ Վարդան Մամիկոնյանի արձանը: Հանրապետության Հրապարակը նույնպես շատ մոտ է մեր թաղամասին, իսկ մետրոյի կայարաններից՝ Զորավար Անդրանիկը:

Ես շատ եմ սիրում մեր թաղամասը ու չէի ուզենա բնակվել մեկ այլ վայրում:

Աշնանային նախագիծ

Այս տարի աշնանային արձակուրդների ընթացքում չկարողացանք ընտանիքով ճամփորդել, քանի որ ունեի երգի դասեր, որոնք չէի կարող բաց թողնել: Հիմնականում զբաղվել եմ երգով, կատարել եմ աշնանային արձակուրդի հանձնարարությունները:

 Այս աշնանն ինձ ուղեկցող դասական երաժշտությունն իհարկե Վիվալդիի տարվա եղանակներն են: Սիրով լսում եմ բոլոր չորս եղանակները, բայց պիտի խոստովանեմ, որ բոլորից շատը ձմեռն եմ սիրում: Դեռ մանկությունից լսել եմ Վիվալդի, բայց ձմեռը միշտ ամենաշատն եմ սիրել: Եթե ուշադիր ունկնդրես, կնկատես, որ Վիվալդին ոչ միայն առանձնացրել է տարվա եղանակները, այլ նաև բոլոր 12 ամիսները: Հենց աշնան մեջ պարզ լսվում է մեղմ սեպտեմբերը, փոփոխական հոկտեմբերն ու խիստ նոյեմբերը:

Ամեն անգամ երգի գնալիս, անցնում ենք օղակաձև այգու միջով: Աշնանը այգին աննկարագրելիորեն գեղեցկանում է: Երևանյան աշունը շատ գեղեցիկ է: Օրերը չեն շտապում շուտ ցրտել: Ծառերն էլ չեն շտապում շուտ դեղնել և հրաժեշտ տալ իրենց գեղեցիկ հագուստին՝տերևներին: Ես էլ առիթը բաց չթողեցի ու մի քանի գեղեցիկ լուսանկար արեցի:

Այս արձակուրդին ամենահիշարժանն ինձ համար այցն էր պլանետարիում: Առաջին անգամ էի այնտեղ լինում ու շատ տպավորվեցի: Պառկեցի փափուկ բարձին, ու առաստաղը դարձավ մեծ էկրան: Ցուցադրվեց գիտական հաղորդում տիեզերքի, աստղերի, մոլորակների, արևի ու համաստեղությունների մասին: Իմացա շատ հետաքրքիր բաներ աստղագետների, ինժեներների մասին, ովքեր տիեզերքը բացահայտելու հաջող փորձեր են կատարել: Բայց ամենահետաքրքիր և տխրեցնող փաստն այն է, որ տիեզերքը, այնուամենայնիվ, կա և մնում է ամենաքիչ բացահայտվածն ու առեղծվածայինը:

Իմ գիրքը. Յոհաննա Սպայրի ”Հայդի”

Աշնանային արձակուրդի ընթացքում ավարտեցի գրքիս ընթերցանությունը: Վերջին գլուխները ամենահետաքրքիրն էին, իսկ գրքի ավարտն ուրախ էր ու ինչ որ տեղ անսպասելի:

Հայդին արդեն դպրոց էր գնում Պետերի հետ: Դասերը շատ հեշտ էին տրվում նրան: Պետերը հաճախ էր բացակայում: Հայդին փորձում էր հասկանալ, թե ինչու Պետերը սիրով չի գնում դպրոց: Երբ հասկացավ, որ նա ուղղակի լավ չի հասկանում օրվա դասը, Հայդին առաջարկեց օգնել նրան: Սկսեցին հենց այբուբենից, ինչպես Կլարայի ուսուցչուհին էր սկսել պարապել Հայդիի հետ: Ամեն օր ավելի ու ավելի երկար էին պարապում, մինչև Պետերը սկսեց հասցնել դպրոցի դասերը: Երկուսն էլ շատ ուրախացան նրա հաջողությամբ:

Continue reading

Осень

Вот и настала золотая осень в Ереване. Здесь всегда осень прекрасна. Деревья не торопятся желтеть. Воздух постепенно становится холодным. Можно долго гулять в парке, собирать разноцветные листья и не мерзнуть. В первый месяц осени дождей мало. Птицы улетают в теплые края в середине ноября. Уже в конце осени, дни становятся действительно холодными. Дожди идут уже долго и непрерывно. Деревья окончательно прощаются с листьями. Природа готовится к зиме.

Անձրև

Ամպը կախվել է ամպից, 
Ամպամած օր է. 
Վերը երկինք է մթին, 
Ներքևը՝ ձոր է:

Ինչ-որ տագնապ է ձորում, 
Ինչ-որ սարսուռ է… 
Ուշաթափվել է առուն, 
Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել, 
Կարծես մրսում է, 
Ու՞մ և ինչու՞, չգիտե, 
Բայց սպասում է:

Քամին քարայրն է մտել, 
Փշաքաղվել է, — 
Քարայրի հոնքը ծռվել, 
Աչքը շաղվել է:

Շանթը զարկել է ամպին… 
Ա՜խ, վիրավոր է, 
Արյունաքամ կլինի 
Ամպը ուր-որ է:

Առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրիր։
    • տագնապ-լարված՝ վտանգավոր դրություն
    • սարսուռ-մարմնի դող
    • ամփոփել-հավաքել
    • քարայր-քարանձավ
    • շաղվել-մթնել, պղտորվել
    • շանթ-կայծակ
  • Վերնագրիր բանաստեղծությունը քո սրտով։
    • Խոր աշուն
  • Paint-ծրագրով նկարիր ստեղծագործությունը

Чья помощь лучше?

Жил-был король. И было у него три дочери — Алина, Полина и Эвелина. Однажды король созвал дочерей и сказал: — Сегодня я прошёлся по дворцу. Книжки валяются на полу, а одежда на кроватях! И вот я решил сегодня же заняться уборкой. А вас хочу спросить: как вы мне будете помогать. Старшая Алина сказала: — Когда ты начнёшь уборку, я включу твою любимую песенку «Всё могут короли». С весёлой песней ты быстро сделаешь уборку! — А я лучше включу телевизор, — сказала средняя дочь Полина. — Я буду смотреть передачу «В гостях у сказки» и всё тебе пересказывать. И ты сказочно быстро уберёшь весь дворец! — А ты что включишь? — спросил отец младшую дочь. — А я включу пылесос, — ответила Эвелина, — но сначала разложу вещи по своим местам.

— Ну что же, — сказал король. — Теперь я вижу, что у меня есть только одна настоящая помощница!

1.Вопросы

1. Как собирались дочки помочь королю?

Старшая Алина собиралась включить песню «Всё могут короли». Средняя дочь Полина хотела смотреть передачу «В гостях у сказки». А младшая дочь сказала, что включит пылесос, но сначала разложит вещи по своим местам.

2. Чья же помощь лучше?

Помощь младшей лучше.

3. Согласны ли вы с мнением короля?

Да, конечно

2.Соедините слова стрелками

Screenshot_2

тревога – беспокойство

большая – огромная

разноцветная – перстая

летать – порхать

обманывать – врать, лгать

разбить – сломать

3.Вставьте нужные буквы.
Хорошо весной в лесу. А в горах ещё лучше. На зелёных склонах цветут цветы. Птицы поют. Каждый цветок раскрывается навстречу солнцу. Каждая птица поёт, подняв к солнцу раскрытый клювик!
Хорошо!

4. Расствь знаки препинания в конце предложений.
Дождик, дождик,
Лейся, лейся,
Я хочу расти, расти.
Я не сахар, я не коржик,
Не боюсь я сырости …

5.Подберите и напишите слова с противоположным значением.
мокрый — сухой, сильный — слабый, маленький — большой, первый — последний, добрый — злой, весёлый — грустный

Ուրախ առուն

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

Հարցեր և առաջադրանքներ

  • Արձակ պատմիր բանաստեղծությունը:
    • Բանաստեղծությունը առվակի մասին է: Երբ ձկնիկները լողում են առվակի մեջ, զուլալ առվակը շատ է ուրախանում և կարկաչելով ձորից քարափն է ընկնում: Իսկ այնտեղից էլ առվակի կապույտ ջրերը ծովն են թափվում:
  • Ինչպիսի՞ն էր առուն. պատմիր նրա մասին:
    • Առուն պարզ էր, անբիծ ու շատ էր սիրում ձկնիկներին: Նա հաղթահարում էր իր ճանապարհին հանդիպած դժվարությունները, որպեսզի հասներ ծովին:
  • Հորինիր վերնագիր բանաստեղծության վերաբերյալ:
  • Ինչպե՞ս կնկարազարդիր բանաստեղծությունը, պատմիր:
    • Վերևում կնկարեի քչքչան առվակը, առվակի ափին՝ ծաղիկներ ու կանաչ խոտ, իսկ առվակի մեջ՝ խայտաբղետ ձկնիկներ: Իսկ ներքևում կնկարեի խոր ձորը, իսկ քիչ հեռու՝ կապույտ ծովը:
  • Հորինիր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:
    • Ձուկ-Մեզ շատ է դուր գալիս լողալ քո պարզ ու մաքուր ջրերում:
    • Առու-Իսկ ինձ հիացնում է ձեր գույներն ու խաղը:
    • Ձուկ-Մենք էլ ենք ուզում քեզ հետ գալ ծով:
    • Առու-Շատ լավ եք մտածել: