Ես և իմ հայրենիքը

Իմ հայրենիքը Հայաստանն է: Սա մի փոքրիկ, բայց ինձ համար շատ թանկ երկիր է, որտեղ ապրում են իմ հարազատներն ու ընկերները: Իմ հայրենիքի ամեն անկյունը շատ գեղեցիկ է. բարձր լեռները, ընդարձակ դաշտերը, արագահոս գետերը, սաղարթախիտ անտառներն ու պարզ լճերը: Երբեք հնարավորությունը բաց չեմ թողնում ճամփորդել իմ հայրենիքով: Ամեն անգամ նոր ու ավելի գեղեցիկ վայրեր եմ բացահայտում: Հայրենիքը չի չափվում կիլոմետրերով: Այն սկսվում և երբեք չի ավարտվում մեր սրտերում: Պիտի պահենք ու պահպանենք մեր հայրենիքը, որպեսզի ոչ ոք չներխուժի ու չխաթարի մեր Հայաստան աշխարհի անդորրը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *