Ես Արևիկի հեռախոսն եմ

Ես իմ տիրոջը սիրում եմ, որովհետև նա ինձ ամեն անգամ խնամում է:Մի անգամ նա ինձ այնպես է խփել պատին և գցել գետնին, որ ես կոտրվել եմ, բայց ինձ չեն տարել վերանորոգելու, քանի որ Արևիկը թաքցրել էր ծնողներից: Ու ես երկար ժամանակ մնացի անսարք, բա: Ինքս իմ մեջ շատ էի բարկանում տիրոջս անտարբերության վրա:Երբ նրան օգնություն էր պետք, անմիջապես ինձ էր դիմում, ազատ ժամանակ իմ խաղերից էր օգտվում, բայց իմ վիճակը նրան չէր էլ անհանգստացնում: Եվ ահա մի օր ինձ տեսավ Արևիկի հայրիկը և տարավ վերանորոգելու:Այդ օրվանից տերս ինձ հետ շատ խնամքով է վարվում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *